Չորություն բերանում. ո՞ր հիվանդությունների ախտանիշ կարող է դա լինել

24 դեկտեմբերի, 2019  20:34

Եթե օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր եք խմում, սակայն բերանում չորություն եք զգում, պետք է խորհրդակցեք բժշկի հետ. հնարավոր է, որ ձեզ մոտ շաքարային դիաբետ է, տիրեոտոքսիկոզ կամ այլ հիվանդություն:

«Չելնինսկիե իզվեստիա»-ի հաղորդմամբ՝ բերանում չորությունը կարող է կապ ունենալ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի հետ:

Բացի այդ, բերանում չորությունը կարող է լինել վահանաձեւ գեղձի աշխատանքի խախտման ախտանիշ, օրինակ՝ տիրեոտոքսիկոզ, որի դեպքում տեղի է ունենում տիրեոդային հորմոնների ավելցուկ: Տվյալ խախտումների այլ ախտանիշներ կարող են լինել մատների դողը, չափից դուրս նիհարությունն ու հաճախակի սրտխփոցը:

Բերանի չորության մեկ այլ հնարավոր պատճառ են աուտոիմուն հիվանդությունները, օրինակ՝ ռեւմատիոդ արթրիտ, գայլախտ եւ այլ հիվանդություններ:

Բերանի խոռոչի քրոնիկ հիվանդությունները, ատամների խնդիրներն ու սթրեսը եւս կարող են չորություն առաջացնել:

Եթե ձեզ երկար ժամանակ անհանգստացնում է բերանի ոչորությունը, որը կապված չէ սննդակարգի եւ անհրաժեշտ քանակի ջրի օգտագործման հետ, ապա անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում