Որքա՞ն եւ ի՞նչ պայմաններում է կարելի պահպանել տարատեսակ սննդամթերքը

30 դեկտեմբերի, 2019  12:28

Ամանորյա տոներին շատերը բազմաթիվ սննդատեսակներ են պատրաստում՝ միանգամից մի քանի օրվա համար։ Սակայն երբեմն այդ սննդատեսակները նախատեսված չեն երկարատեւ պահպանման համար, եւ դրանց օգտագործումը կարող է հանգեցնել թունավորումների։

Հիշեցնենք տոնական օրերին հայկական սեղաններից մշտապես անպակաս բազմազան կերակրատեսակների պահպանման ժամկետները․

Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` համեմված թթվասերով, մայոնեզով, կարելի է պահել ընդամենը 12 ժամ: Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ, պելմենի, բլինչիկ, տապակած լյարդը, թռչնի եփած մսեղիքը, ձուկը, չհամեմված բանջերեղենից աղցանները կարելի է պահել ընդամենը 24 ժամ: Տավարի և խոզի տապակած միսը, տապակած ձուկը, պաստերացված կաթը, սերուցքը, յուղալի և յուղազրկված դիետիկ կաթնաշոռը, սերուցքային կրեմով տորթը խորհուրդ է տրվում պահել 36 ժամ: Թռչնի ու ճագարի տապակած միսը, խորոված ձուկը, մածունը, դիետիկ թթվասերը կարելի է պահել 48 ժամ: Թթվասերը, առանց կրեմի կամ սպիակուցային կրեմով տորթերը, հրուշակեղենը կարելի է պահել 72 ժամ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում