Ծխելը կարող է հանգեցնել առողջության հետ կապված մի ամբողջ շարք խնդիրների, եւ հավանաբար դուք այդ մասին մի անգամ չէ, որ լսել եք՝ ծխելը բարձրացնում է բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում քաղցկեղի ու սրտի հիվանդությունների առաջացման վտանգը, ինչպես նաեւ այն վտանգավոր է սեռական համակարգի համար։
Նոր տարվա սկիզբը ծխելը թողնելու համար շատ լավ ժամանակ է։ Իսկ ինչպե՞ս անել դա։
ԱՄՆ-ից Դեւիդ Դուելը ծխել է ավելի քան 10 տարի եւ թողել է այն 7 շաբաթում։ Այդ ժամանակից արդեն շատ տարիներ են անցել, սակայն ծխախոտին նա այլեւս չի վերադարձել։ Դեւիդը վստահ է, որ ծխելը թողնել պետք է ոչ միանգամից, այլ աստիճանաբար, գիտակցաբար։ Նա ինքը գործընկերոջ հետ մի ժամանակ գրանցվել է վարքագծի փոփոխման կուրսերի, որտեղ նրանց տվել են հետաքրքիր առաջադրանքներ, որոնք անհրաժեշտ էր ինքնուրույն կատարել։ Ծխելը թողնել ցանկացող յուրաքանչյուր մարդ կարող է ինքնուրույն կատարել նույն առաջադրանքները։
Սկզբում անհրաժեշտ է մի քանի շաբաթվա ընթացքում ամեն ծխելուց հետո գրանցել նոթատետրում (կամ ցանկացած այլ հարմար տեղում, օրինակ՝ սմարթֆոնի «գրանցումներ»-ում) թե ինչու այդ ծխախոտը ծխել եւ որքան ուժեղ էր դա անելու ցանկությունը։ Գրանցումները ձեզ ցույց կտան, որ երբեմն դուք ծխում եք պարզապես նրա համար, որ ձանձրանում եք, եւ պետք է ինչ-որ բանով զբաղվեք։
Երկրորդ առաջադրանքն է դադարեցնել այն ծխախոտները ծխելը, որոնք ամենաքիչն ես հավանում, եւ որոնք ծխում եք ձանձրույթից կամ ինչ-որ մեկին ընկերանալու համար։
Հաջորդ քայլով արեք այնպես, որ ծխախոտին հասնելը բարդ լինի՝ տուփը չի կարելի պահել գրպանում, այն պետք է լինի այնպիսի տեղում, որ հասնելու համար ջանքեր պահանջվեն։ Օրինակ, եթե դուք ավտոմեքենա ունեք, ծխախոտը դրեք բեռնախցիկում, հենց այդպես է արել Դեւիդը։ Ծխելու համար անհրաժեշտ կլինի կանգնեցենել մեքենան, վեր կենալ, գնալ բեռնախցիկի մոտ։ Հավանաբար շատ հաճախ դուք կալարեք դա անել, եւ ժամանակի հետ ավելի ու ավելի քիչ կուզենաք ծխել։
Դեւիդին այս մեթոդն օգնել է ընդմիշտ հրաժարվել ծխելուց։ Այն օրը, երբ ծխած ծխախոտների թիվը հասել է զրոյի, նա շատ լավ է հիշում՝ դա 1982թ․ հոկտեմբերի 21-ն էր։ Այդ օրվանից Դեւիդն այլեւս ոչ մի անգամ չի ծխել։
Եթե ձեզ չի բավարարում մոտիվացիան, որպեսզի թողեք ծխելը, կարդացեք հետեւյալ հղումով նյութը՝ https://med.news.am/rus/news/838/10-prichin-brosit-kurit-pryamo-seiychas.html։
Շատ մասնագետներ վստահեցնում են, որ ծխելը թողնել ձեզ նաեւ կօգնի նիկոտինակախվածությունից համալիր թերապիան։ Նաեւ ձեզ կարող են օգնել ընկերները։ Ծխելը երկուսով կամ երեքով թողնելը ավելի հեշտ կլինի։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում