Չինացի բժիշկները հեռացրել են աշխարհում ամենամեծ ուռուցքը (ֆոտո)

9 հուլիսի, 2014  22:39

Չինացի բժիշկները աշխարհում ամենամեծ ուռուցքն են վիրահատել, որի կշիռը կազմել է 110 կգ: Ուռուցքը հեռացնելու համար 9 մասնագետ եւ 16 ժամ է պահանջվել: Այդ ժամանակահատվածում տղամարդում 5000մլ արյուն են ներարկել: Այժմ տղամարդն անցնում է ռեաբիլիտացիա:

37-ամյա Յան Ցզյանբինը ծնված օրվանից աջ կողմում խալ է ունեցել: Երբ նա դարձել է 9 տարեկան, խալը սկսել է աճել: 12-ը լրանալուն պես խալն արդեն բռունցքի չափ էր դարձել: Ուռուցքը ստիպված էին հեռացնել, գրում է The Mirror-ը.

Սակայն վիրահատությունից հետո ուռուցքը նորից է հայտնվել եւ արագ աճել է: Վերջերս տղամարդը նորից որոշել է վիրահատվել, ու երբ բժիշկները տեսել են նրան, շոկ են ապրել: Նրանց խոսքով, դա աշխարհում ամենամեծ ուռուցքներից մեկն էր` 110 կգ կշիռով:

Տղամարդու մոտ ախտորոշել են նեյրոֆիբրոմատոզ: Այս հիվանդությունը ուղեկցող ուռուցքները, որպես կանոն, այդքան մեծ չեն լինում: Տվյալ դեպքում նորագոյացությունն այնքնա մեծ էր, որ տղամարդն ունակ էր միայն պառկել կամ նստել անկողնում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում