7 ախտանշան, որոնք կարող են մատնանշել կաթնագեղձի քաղցկեղի մասին

5 հունվարի, 2020  15:57

Կաթնագեղձի քաղցկեղն ամենատարածված օնկոլոգիական հիվանդությունն է կանանց շրջանում, որը կարող է երկար զարգանալ՝ առանց տեսանելի ախտանշանների։ Կրծքում շոշափվող կոշտուկները, որպես կանոն, հայտնվում են արդեն հիվանդության ուշ փուլերում։

Ուրիշ ի՞նչ ախտանշաններ կարող են մատնանշել կաթնագեղձի քաղցկեղի մասին։

Մասնագետների խոսքով՝ հարկավոր է ուշադրություն դարձնել հետեւյալ ախտանշաններին.

կոշտացումներ կրծքում կամ թեւատակերում; երկու կրծքերի չափերի կամ ձեւի տարբերություն; պտուկի ձգում; արտադրություն պտուկներից; մաշկի կուտակում մի տեղում, նարնջի կճեպ կամ ոչ մեծ փոսեր կրծքի մաշկի վրա; կրծքի մաշկի կարմրություն կամ թեփոտում; միակողմանի սուր կամ ձգող ցավ։

Այս ախտանշաններից յուրաքանչյուրի դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի։

Մասնագետերը հիշեցնում են, որ կրծքի քաղցկեղն ավելի հաճախ կանանց մոտ առաջանում է 65-69 տարեկանում, բայց ոմանց մոտ հիվանդությունն սկսվում է շատ ավելի վաղ, հատկապես եթե կա ժառանգական նախատրամադրվածություն։ Ուստի, խորհուրդ է տրվում ամեն տարիքում, անգամ ամենաերիտասարդ, ուշադրություն դարձնել այն ախտանշաններին, որոնք կարող են մատնանշել կրծքի քաղցկեղի մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում