6 օգտակար խորհուրդ առողջ սնվելու եւ նիհարելու համար

6 հունվարի, 2020  11:52

Ինչպե՞ս սննդակարգն ավելի առողջ դարձնել 2020 թվականին. որոշ օգտակար խորհուրդներով կիսվել են գերմանացի փորձագետները Focus.de պորտալում:

Նախաճաշին ավելի շատ կերեք

Սպիտակուցային մթերքներով հագեցած նախաճաշը համարվում է օրվա իդեալական սկիզբ՝ պնդում են մասնագետները: Սպիտակուցային նախաճաշն ապահովում է արյան մեջ գլյուկոզայի կայուն մակարդակը եւ ուղեղը լիցքավորում է էներգիայով, ինչը կարեւոր է աշխատանքային ակտիվության համար: Լավ նախաճաշ կարող է լինել ձվածեղը՝ սնկով եւ լոլիկով, կաթնաշոռը՝ հատապտուղներով եւ ընկույզով:

Բավարար չափով ջուր խմեք

Ջուրն անհրաժեշտ է մեր օրգանիզմում բոլոր պրոցեսների համար, այդ պատճառով փորձեք ավելի շատ ջուր խմել օրվա ընթացքում: Մասնագետները խորհուրդ են տալիս 1-2 բաժակ ջուր խմել առավոտյան սոված փորին, իսկ օրվա ընթացքում՝ մեկական բաժակ ամեն ուտելուց առաջ:

Բնական մթերքներ կերեք

Մրգեր, բանջարեղեն, ձուկ, միս, կաթ, կաթնաշոռ, ընկույզ, վարսակ, համեմունքներ եւ խոտաբույսեր. այս մթերքները պետք է լինեն առողջ սննդակարգի հիմքը: Փորձեք ավելի շատ բնական մթերքներ եւ ավելի քիչ վերամշակված մթերքներ ուտել:

Հրաժարվեք շաքարից

Շաքարից որեւէ օգուտ չկա, փոխարենը կա վնաս, այդ պատճառով սննդակարգում շաքարի քանակը խորհուրդ է տրվում նվազագույնի հասցնել: Առաջին հերթին, խորհուրդ է տրվում հրաժարվել քաղցր գազավորված ըմպելիքներից եւ այլ քաղցր խմիչքներից:

Պահպանեք 3:4 կանոնը

3:4 կանոնը ենթադրում է հետեւյալը. սնունդը պետք է բաղկացած լինի բանջարեղենի 2 մասից, սպիտակուցների 1 մասից եւ ածխաջրերի 1 մասից:

Պատրաստեք տնային ուտելիք

Տնային ուտելիքը պետք է միշտ նախընտրելի լինի ցանկացած այլ ուտելիքից: Դուք պետք է հստակ իմանաք՝ ինչ մթերքներից է այն կազմված եւ որքան կալորիականություն ունի: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում