Գիտնականները պատմել են, թե ինչպես կարելի է ազատվել անցանկալի ճարպային նստվածքներից

9 հունվարի, 2020  22:24

Անցանկալի ճարպային նստվածքներից ազատվելու համար հարկավոր է ամեն օր զբոսնել եւ օգտագործել ավելի շատ մթերքներ, որոնք կուշտ լինելու երկարատեւ զգացողություն են առաջացնում։ Այս մասին տեղեկացնում են Scottish Universities Environmental Research Centre, University of Glasgow, University West of Scotland-ի եւ Imperial College London-ի գիտնականները։

Ինչպես պատմում է The Daily Mail-ը, գիտնականները թեստավորել են ախորժակը փակող ինուլին-պրոպիոնատային եթերը ճարպակալում ունեցող կանանց վրա 4 շաբաթվա ընթացքում։ Եղել է նաեւ ստուգիչ խումբ, որն ընդունել է պլացեբո։

Հետազոտությանը մասնակցած կանանց սննդակարգը չէր փոխվում։ Բոլոր կանայք ունեին չափավոր ֆիզիկական լարվածության մակարդակ. նրանք զբոսնում էին կամ զբաղվում պարերով։ Պարզվեց, որ եթերը զգալիորեն բարձրացրել է այն արագությունը, որն այրում էր ճարպը հանգստի վիճակում։ Իսկ եթե ավելացվում էր ֆիզիկական ակտիվությունը, օրգանիզմում ճարպի ավելի արագ այրման արդյունքը պահպանվում էր ժամեր շարունակ։

Մասնագետները եթերի դրական արդյունքը բացատրում են հետեւյալ կերպ. այն ստիպում է ուղեղին մտածել, որ ստամոքսը լիքն է։ Դա ճնշում է քաղցը։ Իսկ ինչպես հայտնի է, նյութափոխանակությունն օրգանիզմում տեղի է ունենում ավելի արագ, երբ ստամոքսը լիքն է։

Գուցե, նման արդյունքի կարելի է հասնել, եթե օգտագործվեն մեծ քանակությամբ բջջանյութ պարունակող եւ կուշտ լինելու զգացողություն առջաացնող մթերքներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում