ՀՀ Առողջապահության նախարարությունը էնտերովիրուսային հիվանդությունների վարման ուղեցույց է մշակել

10 հուլիսի, 2014  12:38

2014 թվականի մարտից աշխարհում դիտվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունների աստիճանաբար ակտիվացում: Մի շարք երկրներում` Վրաստանում, Մոլդովայում, Ղրղզստանում եւ այլուր գրանցվել են բռնկումներ:

Մարտից ի վեր Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է էնտերովիրուսային վարակով պայմանավորված շճային մենինգիտի 90 դեպք։

Հիվանդության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ  բուժաշխատողների զգոնությունը բարձրացնելու, ինչպես նաեւ հայտնաբերված հիվանդների բուժումը պատշաճ ձեւով կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում մշակվել եւ բուժհաստատություններին է ուղարկվել երեխաների մոտ էնտերովիրուսային վարակով պայմանավորված վիճակների ախտորոշման, վարման եւ բուժման ուղեցույց: Միաժամանակ Էնտերովիրուսային վարակների վերաբերյալ հուշաթերթիկ է պատրաստվել մայրերի համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում