Ձմռանը բարձրանում է կաթվածի ռիսկը. Ինչպե՞ս է հնարավոր պաշտպանվել

13 հունվարի, 2020  14:57

Ձմռանը գլխուղեղի եւ սրտի կաթվածի հավանականությունն ավելի մեծ է, քան տարվա մյուս եղանակներին. արյունատար անոթները նեղանում են, ինչը ռիսկի խմբի մեջ մտած մարդկանց մոտ կարող է մի ամբողջ շարք խնդիրներ առաջացնել: Կարծիք կա, որ ավելի քան 10 աստիճանով ջերմաստիճանի նվազումը կաթվածի հավանականությունը 12-18 տոկոսով մեծացնում է:

Ի՞նչ կարելի է անել ձմռանը կաթվածից եւ այլ խնդիրներից պաշտպանվելու համար:

Ներկայացնում ենք մի քանի խորհուրդներ, որոնց հանձնարարվում է հետեւել.

Աշխատեք առողջ սննդակարգի հետեւել. խուսափեք վնասակար մթերքներից, որոնք մեծ քանակությամբ ճարպ եւ շաքար են պարունակում, վերահսկեք կարմիր մսի եւ աղի ուտելիքի քանակությունը: Աշխատեք օրվա ընթացքում բանջարեղեն եւ մրգեր շատ ուտել: Պահպանեք առողջ քաշ. մարմնի զանգվածի ինդեքսը 25-ից փոքր չպետք է լինի: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է պարբերական լինի՝ շաբաթական 150 րոպեից ոչ քիչ Վերահսկեք արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Զարկերակային ճնշումը պահպանեք նորմայի սահմաններում՝ ս.ս. 120/80 մմ: Վերահսկեք արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Եթե ծխող եք, հնարավորինս արագ ծխելուց հրաժարվեք:

Ի՞նչ ախտանշաններ կարող են ցույց տալ կաթվածը:

Մի կողմի թեքված դեմքը. սա առանձնապես նկատելի է, երբ մարդը փորձում է ժպտալ: Թեւի թուլացում: Երբ կաթվածով մարդը սովորաբար չի կարողանում երկու թեւերը միաժամանակ վեր բարձրացնել: Խոսքի դժվարություններ. այն անհոդաբաշխ եւ անհասկանալի է դառնում: Վերջույթների անսպասելի կարկամում կամ զգայունության կորուստ: Անսպասելի շփոթվածություն, ապակողմնորոշում կամ անտեղի բառեր եւ ռեպլիկներ: Մեկ կամ երկու կողմից տեսողության անսպասելի կորուստ: Անսպասելի գլխապտույտ կամ քայլելիս հավասարակշռության կորուստ:

Կաթվածի կասկածի դեպքում անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել եւ պացիենտին տանել հիվանդանոցներից մեկը, որտեղ զբաղվում են կաթվածի բուժմամբ: Երեւանում դա Առաջին համալսարանական հիվանդանոցն է եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում