Ի՞նչ հիվանդության մասին կարող է ազդանշել քաղցի մշտական զգացողությունը

13 հունվարի, 2020  21:10

Քաղցի մշտական զգացողությունը կարող է ազդանշել 2-րդ տեսակի դիաբետի մասին, հաղորդում է Express.co.uk-ը:

Մասնագետները զգուշացնում են, որ որքան շուտ ախտորոշվի դիաբետն ու սկսվի դրա բուժումը, այնքան ավելի լավ կլինեն դրա արդյունքները. վաղ բուժումը նվազեցնում է դիաբետի ֆոնին զարգացող այլ հիվանդությունների առաջացման ռիսկը (օրինակ՝ երիկամային եւ սրտային անբավարարություն):

Diabetes.co.uk-ի հաղորդմամբ՝ 2-րդ տեսակի դիաբետի ժամանակ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը մնում է նորմայից բարձր: Այդ պատճառով օրգանիզմը չի կարող վերափոխել սնունդը բավարար էներգիայի, եւ էներգիայի այդ պակասը առաջացնում է անընդհատ սովի զգացում եւ մեծացնում է ախորժակը:

Միեւնույն ժամանակ, սննդի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է միայն խորացնել խնդիրը:

Մասնագետները հիշեցնում են, որ բացի ախորժակի մեծացումից 2-րդ տեսակի դիաբետի նախաշնաններից են՝

միզարձակման հաճախակի ցանկություն, հատկապես գիշերը; ծարավի զգացում; հոգնածություն; քաշի կորուստ առանց նիհարելու փորձերի; քոր սեռական օրգանների շրջանում; վնասվածքների երկար ապաքինում; մշուշոտ տեսողություն: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում