Biogen ընկերությունը Pfizer դեղագործական հսկայից գնել է Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունների դեմ նոր դեղամիջոցի իրավունքը: Այդ դեղամիջոցը գտնվում է մշակման վաղ փուլում, սակայն շուտով արդեն այս տարի կլինիկական փորձարկումների կենթարկվի:
Remedium-ի հաղորդմամբ՝ ընկերության ներկայացուցիչները հույս ունեն, որ այն արդյունավետ կլինի այդ հիվանդությունների դեմ պայքարում:
Անցած տարի ընկերությունը դադարեցրել է Ալցհեյմերի հիվանդության դեմ իր դեղամիջոցի՝ ադուկանումաբի վրա աշխատանքը, ապա վերսկսել է: Թեստերը ցույց են տվել, որ միջոցը լավացնում է կոգնիտիվ ունակությունները, տարածության մեջ կողմնորոշումն ու ամրապնդւոմ է հիշողությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր