Ինչո՞ւ համացանցում պրոբիոտիկների մասին ճշգրիտ տեղեկատվություն գրեթե չկա

17 հունվարի, 2020  13:27

Համացանցում այսօր բավականին բարդ է պրոբիոտիկների մասին ճշգրիտ տեղեկատվություն գտնելը: Իսկ առկա տեղեկատվությունն անհուսալի աղբյուրներից է եւ հիմնավորված չէ գիտական տվյալներով: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Frontiers in Medicine ամսագրում:

Պրոբիոտիկները կենդանի միկրոօրգանիզմներ են, որոնք այսօր կիրառվում են բժշկական նպատակներով: Կա կարծիք, որ պրոբիոտիկներն օգտակար են մի շարք հիվանդությունների ժամանակ: Սակայն ոչ բոլոր տեսակներն են արդյունավետ՝ նշում են մասնագետները:

Մասնագետները վերլուծել են առաջին 150 էջերի տեղեկատվությունը, որոնք բացվել են Google-ում որոնման արդյունքում:

Տվյալների ճշգրտության գնահատման համար հետազոտողներն օգտագործել են Կոկրեյնովյան գրականություն (կլինիկական փորձարկումների եւ մեթա-անալիզների տվյալների բազա): Հետազոտողները նաեւ վերլուծել են, թե ինչպես է Google-ը գնահատում այդ կայքերը, քանի որ սովորաբար մարդիկ չեն նայում արդյունքներ առաջին 10 էջից հետո:

«Պրոբիոտիկների մասին էջերի մեծ մասը ստացվում է կոմերցիոն աղբյուրներից կամ նորությունների գործակալություններից, սակայն դրանք ոչ լիարժեք տեղեկատվություն են պարունակում, որը հաճախ չի ներառում պոտենցիալ կողմնակի էֆեկտներ կամ նորմատիվ հարցեր: Մենք նաեւ հայտնաբերել ենք, որ շատ էջեր հղում են անում հիվանդությունների ժամանակ պրոբիոտիկների առավելություններին, սակայն դրանք բավարար չափով գիտական տվյալներ չեն պարունակում, բացի մկների վրա հետազոտություններից»,-  ասել է Պիետրո Գեցցին՝ հետազոտության հեղինակներից մեկը:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում