Հայաստանն ու Վիետնամը կհամագործակցեն առողջապահության ոլորտում

11 հուլիսի, 2014  14:45

Հուլիսի 9-ին Վիետնամում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպել է Վիետնամի առողջապահության նախարար Նգույեն Տհի Կիմ Տիենին եւ քննարկել առողջապահության ոլորտում հայ-վիետնամական համագործակցության հնարավորությունները: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ 

Նախարար Նգույեն Տհի Կիմը դեսպանին ներկայացրել է Վիետնամի առողջապահական համակարգի կառուցվածքը, ոլորտի վերջին զարգացումներն ու ձեռքբերումները: ՀՀ դեսպանը նախարարին ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգը, առաջարկել է համագործակցել առողջապահության կառավարման եւ կազմակերպման, բժշկական կրթության եւ այլ բնագավառներում:

Կողմերը կարեւորել են առողջապահության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը, որի համար առկա են բավարար հիմքեր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում