Նոր կոնտակտային լինզաները կկարողանան աչքի մակերեւույթը պաշտպանել չորանալուց

28 հունվարի, 2020  09:50

Սովորական կոնտակտային լինզաները հաճախ չոր աչքի համախտանիշի պատճառ են դառնում, որի հետեւանքով կարող է եղջերաթաղանթի վնասվածքներ, բորբոքում եւ անհարմարավետություն առաջանալ։ Տոխոկուի (Ճապոնիա) համալսարանի գիտնականները փորձել են լուծել այդ խնդիրըստեղծելով ինքնախոնավացող լինզաներ։

Ինչպես գրում է New Atlas-ը, այդ լինզան պահպանում է իր եւ աչքի միջեւ հեղուկի շերտը։ Շփման դեպքում հոսանք է անցնում հիդրոգելին, որից պատրաստված է լինզան՝ քաշելով հեղուկը բնական արցունքային «սրվակից», որը տեղակայված է ստորին կոպի հետեւում։

Առայժմ գիտնականները ակտիվացնում են լինզան՝ օգտագործելով ներկառուցված մագնեզիումաթթվածնային եւ ֆերմենտային ֆրուկտոզաթթվածնային «կենսամարտկոցները»։ Այնուամենայնիվ, նրանք ուսումնասիրում են լինզայի անլար սնուցման հնարավորությունը։

Գիտնականները հույս ունեն նաեւ ստեղծել ավելի կոշտ լինզաներ եւ նվազեցնել համակարգի աշխատանքի համար պահանջվող լարումը։ Գիտնականների խոսքերով՝ հեռանկարում նկարագրվող մեթոդը կարելի է կիրառել նաեւ դեղամիջոցների օգտագործման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում