22-ամյա բրիտանուհի Քիրստի Էշմանը գրքային փոշու հանդեպ ունեցած վտանգավոր ալերգիայի պատճառով ստիպած եղավ կիսատ թողնել ուսումը երկու համալսարաններում:
Գրադարանում քննությանը պատրաստվելու նրա վերջին փորձն ավարտվեց հոսպիտալացումով: Գրքային փոշին նրա մոտ ասթմայի ծանրագույն նոպա հրահրեց, հաղորդում է The Daily Mail-ը:
Առաջին հաստատությունում՝ Լոնդոնի թագուհի Մարիի անվան համալսարանում, նա ընդամենը մեկ կիսամյակ կարողացավ սովորել: Ընդ որում ժամանակի մեծ մասը նա անց էր կացնում հիվանդանոցում, այլ ոչ թե լսարանում: Իսկ Անգլիայի Ռասկինի համալսարանում նա գրեթե մեկ տարի սովորեց: Ընդհանուր առմամբ, երկու տարվա ուսուցման ընթացքում, նա 15 անգամ հոսպիտալացվել էր՝ փոշու, ծաղկափոշու, խոտի, կենդանական փոշու եւ բորբոսի պատճառով առաջացած սուր ասթմատիկ նոպաների պատճառով: Բացի գրադարաններից , լուրջ վտանգ են ներկայացնում համալսարանական զուգարանները՝ մաքրող հեղուկների պատճառով:
Քիրստի Էշմանի առաջին ալերգիկ դրսեւորումներն առաջացել են մանկական տարիքում, բայց իրական ծանր ախտանշաններն ի հայտ եկան 18 տարեկանում, երբ վարակն ուժեղացրել էր ալերգիկ ռեակցիան: Ներկայումս աղջիկը ուսանում է հեռակա համակարգով, իսկ նրա տանը պահպանվում է մաքրության խստագույն ռեժիմ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում