38-ամյա կինը լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային (ֆոտո)

10 փետրվարի, 2020  20:53

Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատանը 38-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային։

Փոքրիկ աղջիկը կշռում է 4 կգ 550գրամ, հասակը 54 սմ է։ Նա ունի 6 եղբայր և 5 քույր։ Փոքրիկի և մոր ինքնազգացողությունը լավ է։

Մայրը նշում է, որ ամենայն հավանականությամբ էլի երեխաներ կունենան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում