Ինչպե՞ս է մարդու սննդակարգն ազդում մաշկի վիճակի վրա

22 փետրվարի, 2020  16:06

Սննդակարգը լուրջ ազդեցություն ունի մարդու մաշկի վիճակի վրա, պնդում են Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները: Նրանց խոսքով` առավել վնասակար է, այսպես կոչված, «արեւմտյան դիետան», որը բաղկացած է հագեցած ճարպերից, կարմիր մսից ու ֆասթ-ֆուդից: Այսպիսի սննդակարգում հսկայական քանակությամբ ածխաջրեր կան եւ գրեթե բացակայում են թարմ բանջարեղեններն ու մրգերը:

Հաճախ մարդիկ, ովքեր հետեւում են «արևմտյան սննդակարգին», տառապում են ճարպակալումով եւ մի շարք նյութափոխանակության խանգարումներով: Ավելի վաղ անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման սնունդը մեծացնում է պսորիազի վտանգը: Բայց այն ժամանակ այդ կապը նկատվում էր միայն գեր պացիենտների մոտ: Իսկ այժմ ապացուցված է, որ նույնիսկ առանց ճարպակալման մարդկանց դեպքում պսորիազի զարգացման ռիսկը մեծանում է, եթե նրանք սնվում են «արեւմտյան դիետայի» սխեմայով:

Լաբորատոր մկներով արված փորձերը ցույց են տվել, որ շաքարավազով եւ ճարպերով հարուստ դիետայի ընդամենը մի ամիսը բավական է` կաշվում բորբոքային ռեակցիայի առաջացման համար, որը հատուկ է պսորիազին: Հատկանշական է, որ այս ընթացքում կենդանիները չեն հասցրել ավելորդ քաշ հավաքել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում