Գիտնականները պատմել են ծխելու հակումը նվազեցնելու թեթեւ միջոցի մասին

6 մարտի, 2020  20:25

Փիթսբուրգի համալսարանի հետազոտողները պատմել են ծխելու հակումը նվազեցնելու թեթեւ միջոցի մասին: Պարզվում է, որ հաճելի հոտերն օգնում են հաղթահարել այդ հակումը:

Գիտնականների խոսքով՝ ծխախոտի ծուխն իսկական փորձություն է ծխելը թողնել փորձողների համար:

Սակայն ամերիկացի գիտնականների խոսքով՝ հաճելի հոտերը 20 տոկոսով նվազեցնում են ծխելու հակումը: Մասնագետները ծխելը թողնել փորձող մարդկանց խորհուրդ են տվել բուրումնավետ հեղուկներ կամ այլ բուրումնավետ իրեր պահել եւ հոտ քաշել դրանցից, եթե ծխելու ցանկություն է առաջանում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում