Մեկ օրում մահվան 63 դեպք. Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 354-ի

11 մարտի, 2020  15:32

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 354-ի. երկրում գրանցվել է մեկ օրում զոհերի ռեկորդային աճ՝ մահվան 63 դեպք: Երկրում գրանցվել է վարակման արդեն 9000 դեպք, հայտնել է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեն:

«Անցած օրում հաջողվել է հայտնաբերել վարակման 958 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9 հազարի: Մեկ օրում մահացել է 63 հիվանդ, երկրում մահացել է ընդհանուր 354 մարդ»,- հայտնել է նա Twitter-ում՝ նշելով, որ 9 հազար վարակվածներից 2959-ը արդեն առողջացե է:

Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ Իրանում մեկ օրում կորոնավիրուս են ախտորոշել 958 մարդու մոտ: Այսօրվա դրությամբ Իրանը աշխարհում երրորդ տեղում է կորոնավիրուսով թե՛ հիվանդացությամբ, թե՛ դրա հետեւանքով մահացությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում