Ո՞ր դեղամիջոցների օգտագործումն է վտանգավոր կորոնավիրուսի ժամանակ

16 մարտի, 2020  11:31

Որոշ հակաբորբոքային դեղամիջոցների (օրինակ՝ իբուպրոֆեն եւ կորտիզոն) օգտագործումը կարող է վտանգավոր լինել կորոնավիրուսի ժամանակ: Այս մասին Twitter-ում գրել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը:

Նախարարը բարձր ջերմությունն իջեցնելու համար խորհուրդ է տվել դրանց փոխարեն պարացետամոլ օգտագործել:

«Եթե դուք արդեն հակաբորբոքային դեղամիջոցներ եք ընդունել կամ կասկածում եք, խորհրդակցեք բժշկի հետ»,- գրել է նա:

The Lancet-ում հրապարակված նոր հոդվածում ասվում է, որ պացիենտների մոտ, որոնք կորտիկոստերոիդներ   են ընդունում, կորոնավիրուսն ավելի ծանր ընթացք է ունենում: Ինչպես ցույց է տվել MERS-ով ծանր հիվանդ պացիենտների հետադարձ հետազոտությունը, ստերոիդներ ստացող մարդկանց գրեթե կեսը թոքերի արհեստական օդափոխման, զարկերակային ճնշման բարձրացման դեղերի եւ դիալիզի կարիք է ունեցել: Դրանից բացի, ստերոիդներ ընդունելուց հետո պացիենտների օրգանիզմը վիրուսից «մաքրվելու» համար ավելի շատ ժամանակի կարիք ունի: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում