Հայաստանում չորրորդ անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում․ 1 տարեկան երեխային լյարդի մի հատված է նվիրաբերել նրա մայրը (ֆոտո)

16 մարտի, 2020  17:31

Հայաստանում չորրորդ անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում․ պացիենտը 1 տարեկան երեխա է, ում իր լյարդի մի հատված է նվիրաբերել նրա մայրը։

Հայտնի է, որ երեխայի մոտ ախտորոշվել է եզակի հիվանդություն, որը հազվադեպ է հանդիպում ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում ախտորոշվել է առաջին անգամ:

Վիրահատությունը կատարվել է «Արաբկիր» ԲՀ-ում, ուր մարտի 12-ին եկել է մասնագետ-գործընկերների թիմ` Մինսկի վիրաբուժության, տրասնպլանտոլոգիայի եւ արյունաբանության գիտա-պրակտիկ կենտրոնից` կենտրոնի տնօրեն, Բելոռուսի ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Օլեգ Ռումմոյի ղեկավարությամբ:

12 ժամ տեւած փուլային վիրահատությանը մասնակցելու էին հրավիրվել նաեւ Հայաստանում հայտնի մասնագետներ` միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը եւ լյարդի վիրաբույժ Գագիկ Համբարձումյանը:

Մանրամասները հայտնի կլինեն ավելի ուշ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում