Հայաստանում 380 մարդ այժմ կարանտինի մեջ է գտնվում, մինչեւ երեկո նրանց թիվը կարող է հասնել 430-ի. նախարար

16 մարտի, 2020  18:45

Հայաստանում 380 մարդ այժմ կարանտինի մեջ է գտնվում, մինչեւ երեկո նրանց թիվը կարող է հասնել 430-ի: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ երեկ երեկոյան ժամերի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հայտնաբերվել, սակայն դեռ թեստեր են անցկացվում, որոնց արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ:

Նախարարը հիշեցրեց, որ այժմ Հայաստանում հաստատվել է վարակման 30 դեպք: Առաջին պացիենտը՝ 29-ամյա տղամարդը, որն Իրանից էր վերադարձել, արդեն ապաքինվել է եւ դուրս է գրվել հիվանդանոցից: Վերջին թեստը նրա մոտ կորոնավիրուս չի հայտնաբերել: Եվս 2 պացիենտի մոտ թոքաբորբ է, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մյուս պացիենտների վիճակը գնահատվում է բավարար:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում