Իտալիայում կարող են կորոնավիրուսով վարակման հազարավոր չհայտնաբերված դեպքեր լինել: Այս մասին TBW-ին ասել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորրելլին:
«Մեկ հաստատված դեպքի նկատմամբ 10 չբացահայտված դեպքի հարաբերակցությունը բավականին հավանական է»,- ասել է նա:
Նա նաեւ ենթադրել է, որ մի քանի օր անց Իտալիան վարակվածների թվով առաջ կանցնի Չինաստանից:
Բորրելլին նշել է, որ նոր կորոնավիրուսը շատ արագ է տարածվում, եւ կառավարությունը չի հասցնում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել: Ավելին, իրավիճակը բարդացնում է նաեւ պաշտպանության միջոցների, օրինակ՝ բժշկական դիմակների պակասը:
Հիշեցնենք, որ Իտալիայում գրանցվել է վարակման 63 927, մահվան 6077 դեպք, 7432 մարդ ապաքինվել է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում