Կորոնավիրուսը կրողները ամենից շատ վարակիչ են առաջին շաբաթը. scmp.com

26 մարտի, 2020  23:25

Կորոնավիրուսը կրողները ամենից շատ վարակիչ են առաջին շաբաթը, հաղորդում է South China Morning Post-ը՝ հղում անելով հոնկոնգցի միկրոբիոլոգների հետազոտությանը:

Գիտնականների եզրակացությունները հիմնված են 35-75 տարեկան կորոնավիրուսով վարակվածների մասին տվյալների վրա: Պարզվել է, որ թքի մեջ վիրուսի մակարդակը ամենաբարձրն է հատկապես հիվանդության 7 օրվա ընթացքում, որից հետո աստիճանաբար նվազում է: Այս մասին ասել է հետազոտության համահեղինակ Քելվին Տոն: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Lancet ամսագրում: 

  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում