Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների․ նախարար

1 ապրիլի, 2020  15:40

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Այդ համակարգը ոտքի կանգնեցնելու և ամբողջ թափով գործարկելու համար անհրաժեշտ են մինչև 55 տարեկան հետևյալ մասնագիտությամբ բուժաշխատողները, որոնք կարճատև վերապատրաստում կանցնեն հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման սկզբունքների վերաբերյալ և կանցնեն աշխատանքի կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներից որևէ մեկում.

ընդհանուր կամ թերապևտիկ պրոֆիլի բժիշկներ (այլ պրոֆիլի բժիշկներ նույնպես կարող են դիմել), լաբորատոր գործ մասնագիտությամբ բժիշկներ, ռեանիմատոլոգներ, բուժքույրեր, մայրապետեր:

Դիմելու համար ինքնակենսագրականները ուղարկել hr@moh.am էլ.հասցեով կամ զանգահարել 060808003 (ներքին 3101, 3102) կամ բջջային 091190875 հեռախոսահամարներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում