Երկու անգամ քաղցկեղին հաղթած տղամարդը մահացել է կորոնավիրուսի բարդություններից․ Daily Star

2 ապրիլի, 2020  23:45

Անգլիական Մերիսայդ կոմսության Ուիրալ շրջանից 79-ամյա Դեւիդ Ալեքսանդր Ուիլյամսը երկու անգամ հաղթել է քաղցկեղին, սակայն մահացել է կորոնավիրուսային վարակից՝ ախտանիշների հայտնվելուց ընդամենը մի քանի օր անց։ Այս դեպքի մասին պատմել է Daily Star թերթը։

Ուիլյամսը առողջ եւ ակտիվ մարդ էր, թեեւ նախկինում երկու լուրջ քաղցկեղային հիվանդություն էր տարել։ Մարտի վերջին նրա մոտ կորոնավիրուսի ախտանիշներ են հայտնվել, սակայն նա փորձել է հաղթահարել դրանք տանը։

Շաբաթ օրը, մարտի 28-ին, Ուիլյամսը սկսել է ծանր շնչել։ Նրա կինը շտապօգնություն է կանչել, եւ նրան հոսպիտալացրել են։ Arrowe Park Hospital-ում Ուիլյամսի մոտ ախտորոշել են կորոնավիրուսային վարակի բարդություններ՝ պնեւմոնիա եւ սեպսիս։ Երկուշաբթի, մարտի 30-ին, նա մահացել է։

Ուիլյամսը կին, 4 զավակ եւ 4 թոռ ուներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում