«Ռեյմս» ֆուտբոլային ակումբի բժիշկը ինքնասպանություն է գործել իր մոտ կորոնավիրուս հայտնաբերվելուց հետո. Le Parisien

6 ապրիլի, 2020  10:47

Ֆրանսիական «Ռեյմս» ֆուտբոլային ակումբի բժիշկ Բեռնար Գոնսալեսը ինքնասպանություն է գործել իր մոտ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիա ախտորոշվելուց հետո: Այս մասին հայտնում է Le Parisien-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ 60-ամյա Գոնսալեսը ինքնամեկուսացման ռեժիմի մեջ էր իր տանը՝ կնոջ հետ միասին, որը նույնպես վարակվել է կորոնավիրուսով:

Պարբերականը նշում է, որ Գոնսալեսն իր արարքի դրդապատճառները բացատրել է մահվանից առաջ թողած գրառման մեջ: Սակայն Ռեյմսի քաղաքապետ Առնո Ռոբինեն հրաժարվել է հրապարակայնացնել դրա բովանդակությունը:

Նշենք, որ սա կորոնավիրուսի պատճառով ամենեւին առաջին ինքնասպանությունը չէ: Վերջերս իտալական Մոնցա քաղաքից բուժքույր 34-ամյա Դանիելա Տրեցցին ինքնասպան էր եղել այն բանից հետո, երբ կորոնավիրուսի ախտորոշման նրա թեստը դրական արդյունք էր ունեցել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում