Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման արդեն 1 926 305 դեպք. վարակակիրների թիվը շուտով կհասնի 2 միլիոնի: Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ մահացել է 119 732 պացիենտ, առողջացել է 452 603-ը:
Թե՛ վարակման, թե՛ մահվան դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում (համապատասխանաբար՝ 587 173 եւ 23 644): Իտալիան հիմա մահվան դեպքերի թվով երկրորդ տեղում է եւ երրորդ՝ հիվանդացածների թվով (20 465 եւ 159 516): Իսպանիայում կորոնավիրուս է ախտորոշվել արդեն 170 099 մարդու մոտ, իսկ 17 756-ը մահացել է:
Ինչ վերաբերում է Հայաստանի հարեւաններին, ապա Իրանում վարակվածների թիվը հասել է 73 303-ի, մահացել է 4585 մարդ: Թուրքիայում գրանցվել է վարակման 61 049 դեպք եւ 1296 մահ: Ադրբեջանում կա 1148 վարակակիր, մահացել է 12 պացիենտ, իսկ Վրաստանում՝ 296 վարակակիր եւ մահվան 3 դեպք:
Ապրիլի 14-ի տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1067 դեպք, վերջին մեկ օրում COVID-19 է ախտորոշվել 28 մարդու մոտ: Մահացել է 16 պացիենտ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում