Էրեբունի ԲԿ-ում թոքերի ուլտրաձայնային հետազոտություն է կատարվում

21 ապրիլի, 2020  10:52

Էրեբունի ԲԿ վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ծանր շնչառական հիվանդների բուժման ընթացքում կիրառվում է նորագույն ախտորոշման մեթոդներից մեկը՝ թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը:

Ինչպես տեղեկացնում է Էրեբունի ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը, այս հետազոտությունը հնարավորություն է տալիս ծանր հոսպիտալացված հիվանդների դինամիկ հսկողությունն ապահովել հենց բաժանմուքնում եւ առանց ռենտգենյան ճառագայթման: Այս մեթոդն այժմ լայնորեն կիրառվում է աշխարհի լավագույն կլինիաներում՝ COVID-19 վարակով հիվանդների վարման համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում