Էլեկտրոնային ծխախոտը սրտի եւ զարկերակների համար նույնքան վտանգավոր է, որքան սովորական ծխախոտը. հետազոտություն

1 մայիսի, 2020  13:45

Էլեկտրոնային ծխախոտը սրտի եւ զարկերակների համար նույնքան վտանգավոր է, որքան սովորական ծխախոտը: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Journal of the American Heart Association գիտական պարբերականում:

Բոստոնի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են 21-45 տարեկան 400 տղամարդկանց եւ կանանց արյունատար անոթների ֆունկցիաները: Նրանցից ոմանք սովորական ծխախոտներ են ծխել, մյուսները՝ էլեկտրոնային ծխախոտներ եւ վեյպեր:

Հետազոտության հեղինակները նշել են, որ սրտանոթային հիվանդությունները ծխողների մոտ մահվան հիմնական պատճառն է: Շատ ծխողներ անցնում են վեյպերի օգտագործման՝ կարծելով, թե դա կնվազեցնի օրգանիզմի վրա բացասական ազդեցությունը: Սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ դա այդպես չէ:

Հետազոտության հեղինակները խոսքով՝ որեւէ ապացույց չկա, որ էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում