Եթե վերջերս եք ամուսնալուծվել կամ առաջիկայում պատրաստվում եք բաժանվել ամուսնուց կամ կնոջից՝ պետք է որ քնի խանգարում ունենք: Եւ կարծես դա դեռ քիչ է՝ հիմա էլ գիտնականները պարզել են, որ անքնությունը երկարաժամկետ հեռանկարում նաեւ արյան բարձր ճնշման առաջացման սպառնալիք է պարունակում, հաղորդում է Medical Daily-ն:
Յոթ ամիս տեւած հետազոտության մեկնարկից միջինը 16 շաբաթ առաջ ամուսնալուծված կամ զուգընկերոջից բաժանված 138 մասնակիցների առողջական վիճակի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քնի որակի շարունակական նվազման արդյունքում արյան ճնշման աստիճանական աճ է խթանվում:
Փաստորեն, 2-3 ամսի տեւողությամբ անքնությունը դեռեւս վնասակար չէ. ավելին՝ այդ կերպ օրգանիզը փորձում է կենսակերպի փոփոխությանը հարմարվել: Սակայն, երբ քնի խանգարումները երկարաժամկետ բնույթ են կրում՝ վկայությունն է այն բանի, որ կոնկրետ մարդուն չի հաջողվում կյանքի նորմալ հունը հետ բերել, ինչի արդյունքում դեպրեսիայի մեջ է ընկնում եւ առողջական խնդիրներ հրահրում:
«Եթե ամուսնալուծությունից շուրջ 10 շաբաթ անց անքնության ախտանշանները վերանում են, կարող եք հանգիստ լինել՝ առաջիկայում ձեզ արյան բարձր ճնշում չի սպառնում: Հակառակ պարագայում բացասական ազդեցությունները կուտակային արագությամբ են ի հայտ գալիս», - նշել է Արիզոնայի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի դոցենտ, հետազոտության համահեղինակ Դավիդ Սբարրան:
Այնպես որ, նորմալ քունը վճռորոշ նշանակություն ունի մարդու առողջության համար: Խոսքը հատկապես սրթեսի ազդեցության տակ գտնվողներին է վերաբերում: Օրգանիզմի համար բավականաչափ հանգիստ ապահովելով՝ կարող եք ոչ միայն իմունային համակարգի եւ մարմնի կշռի համար կարգավորիչ նշանակություն ունեցող մեխանիզմների աշխատանքն ապահովել, այլ նաեւ՝ տարբեր հիվանդություններից, այդ թվում՝ շաքարախտից խուսափել: Իսկ դեպրեսայի հաղթահարման մասին էլ չենք խոսում:
«Քնի խանգարում ունեցող ամուսնալուծված մարդկանց խորհուրդ է տրվում մասնագիտական օգնության դիմել: Հարկավոր է գնահատել քնի կարեւորությունը եւ սեփական օրգանիզմի նկատմամբ համարժեք խնամք ապահովել», - նշել է հետազոտության գլխավոր հեղինակ Քենդա Քրեթչը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day