Երեւանի քաղաքապետարանը միջոցներ է հատկացրել շտապ օգնության աշխատակիցների պարգեւավճարների վճարումների համար: Այս մասին լրագրողներին հայտնեց «Շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ բժիշկները ստացել են 95 հազար դրամի պարգեւավճար, բուժքույրերը եւ շտապ օգնության մեքենաների վարորդները՝ 70 հազարական դրամ:
Պարգեւավճարներ են ստացել 1-03 ծառայության օպերատորները, որոնք պատասխանում են զանգերին. ինչպես ավագ բժիշկները, այնպես էլ բժիշկներն ու բուժքույրերը:
Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ ինքը կարծում է, որ պարգեւավճարների վճարման համակարգը կգործի նաեւ ապագայում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում