Գիտնականները կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնող դեղամիջոցներ են գտել

15 մայիսի, 2020  14:26

Գյոթեի համալսարանի եւ Ֆրանկֆուրտի համալսարանական հիվանդանոցի գիտնականները դեղամիջոցներ են գտել, որոնք դանդաղեցնում կամ նույնիսկ կասեցնում են SARS-CoV-2 վիրուսի բազմացումը, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Հետազոտողների հոդվածը հրապարակվել է Nature ամսագրում:

Գիտնականները ցույց են տվել, որ կորոնավիրուսի ինֆեկցիան մարդու բջիջները փոխում է: Դրա համար նրանք օգտագործել են mePROD մաս-սպեկտրաչափի մեթոդի հատուկ տարատեսակը, որ որոշեն հաստ աղիի բջիջների կուլտուրայում սպիտակուցների սինթեզի արագությունը եւ դրանց քանակությունը: Ինչպես պարզվել է, չնայած վիրուսների մեծ մասը տիրոջ սպիտակուցների արտադրումը դադարեցնում է վիրուսային սպիտակուցների օգտին, SARS-CoV-2-ը միայն աննշան է ազդում սպիտակուցի արտադրման վրա, բայց դրա հետ մեկտեղ արագացնում է դրա սինթեզը:

Վիրուսի բազմացման արագության նվազեցման համար գիտնականները փորձել են օգտագործել փոխհաղորդման ինհիբիտորները, որոնք ճնշում են սպիտակուցի սինթեզը, որին մասնակցում են ռիբոսոմները, մատրիցային ՌՆԹ-ն եւ փոխադրող ՌՆԹ-ն:

Բջիջների կուլտուրայում վիրուսի բազմացումը կասեցնող նյութերի թվում են եղել 2-դեօքսիդ-D-գլյուկոզան (2-DG) եւ ռիբավիրինը՝ հակավիրուսային դեղամիջոց, որը կիրառվում է հեպատիտի եւ այլ ինֆեկցիաների դեմ:

Այս բոլոր դեղամիջոցները, սակայն, պացիենտների շրջանում դեռեւս չեն կիրառվել, եւ առայժմ հայտնի չէ, թե դրանք իրականում որքանով արդյունավետ կլինեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում