Գիտնականները պատմել են մարդու օրգանիզմում կորոնավիրուսի նոր օջախի մասին

16 մայիսի, 2020  09:54

Կորոնավիրուսը կարող է տեղակայվել աղիքներում եւ տարածվել կենսագործունեության թափոնների օգնությամբ: Այս մասին ասվում է չինացի գիտնականների նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Medicine ամսագրում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ աղիքների բջիջները կարող են հեշտությամբ վարակվել կորոնավիրուսով եւ դառնալ օրգանիզմում կորոնավիրուսի նոր օջախ:

Դեռ պարզ չէ, թե որքան արագ կարող է կորոնավիրուսը տարածվել թափոնների միջոցով:

Հետազոտության հեղինակները նաեւ նշել են, որ չղջիկների աղիքները կայուն ռեզերվուար են կորոնավիրուսի պահպանման համար: Կա կարծիք, որ կենդանիների  թափոնների միջոցով տարածվում է կորոնավիրուսը:

Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ կորոնավիրւսով վարակվածների մոտ հայտնաբերվել է աղիքների անոմալ ախտաբանական վիճակ:     

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում