Ստամոքսի համար դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ. հետազոտություն

6 հունիսի, 2020  13:25

Ստամոքսի համար դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ: Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է Gut ասմագրում:

Հետազոտողները հայտնում են կորոնավիրուսով վարակված 10 պացիենտի մասին, որոնք ֆամոտիդինի բարձր դոզաներ են ընդունել՝ օրական 3 անգամ 80 մգ 11 օրվա ընթացքում: Պացիենտները հայտնել են, որ լավ են տարել դեղամիջոցի ընդունումը, ինչպես նաեւ նշել, որ ընդունումից հետո իրենց ինքնազգացողությունը լավացել է, եւ կորոնավիրուսի ախտանիշները սկսել են քիչ անհանգստացնել:

Ախտանիշները տեւել են 2-26 օր: Բուժման միջին տեւողությունը կազմել է 11 օր, սակայն տատանվել է 5-21 օր:

Գիտնականների խոսքով՝ այդ քեյսերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեղամիջոցը լավ է ազդում օրգանիզմի վրա եւ լավացնում է կորոնավիրուսով վարակվածների ինքնազգացողությունը: Սակայն առկա տվյալները բավարար չեն, որպեսզի հայտարարվի, որ ֆամոտիդինն իսկապես արդյունավետ է կոորնավիրուսի դեմ. դրա համար պետք է կլինիկական փորձարկումներ անցկացնել մեծ թվով մարդկանց մասնակցությամբ:  

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում