ԹԱՕ սարքերին միացված կորոնավիրուսով վարակված պացիենտների մոտ մահացությունն ավելի ցածր է, քան համարվում էր. հետազոտություն

6 հունիսի, 2020  16:15

Թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված կորոնավիրուսով վարակված պացիենտների մոտ մահացությունն ավելի ցածր է, քան համարվում էր:

Նախկինում հաղորդվել է 50%-անոց մահացության մասին, սակայն նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Critical Care Medicine ամսագրում, ցույց է տվել, որ միջինում մահանում են պացիենտների 35,7%-ը:

Ինչպես հայտնում է scitechdaily.com-ը, հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են 18 տարեկանից բարձր պացիենտների մասին տվյալները, որոնք մարտից մինչեւ ապրիլ բուժվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Հոդվածում նշվում է մեդիաների եւ սոցցանցերի դերը այն կարծիքի տարածման գործում, որ իտուբացիան եւ ԹԱՕ-ն եղել են «սուբօպտիմալ արդյունքների պատճառը»:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում