Գիտնականները օրգանիզմը երիտասարդացնելու եւ կյանքը երկարացնելու անսպասելի միջոց են բացահայտել

16 հունիսի, 2020  23:14

Երիտասարդացման արդյունքի հասնելու համար բավական է արյան պլազման խառնել ֆիզիոլոգիական լուծույթի ու ալբումինի խառնուրդի հետ, այլ ոչ թե պլազմայի մեջ երիտասարդ մկների արյուն ավելացնել, ինչպես պարզել են Բերքլիում Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները։ Իրենց բացահայտման մասին նրանք հայտնել են Aging ամսագրում հրապարակված հոդվածում։

Ինչպես պատմում է Lenta-ն, հետազոտողները որոշել են, որ նկատելի երիտասարդացման հասնելու համար ծեր մկների արյան պլազման անհրաժեշտ է փոխարինել այնպիսի լուծույթով, որտեղ ալբումինը փոխարինում է այն սպիտակուցին, որը կորել է ելակետային պլազմայի հեռացման ժամանակ։ Դա հավասար կամ նույնիսկ ավելի ուժեղ արդյունք է թողնում կենդանիների ուղեղի, լյարդի եւ մկանների վրա, քան երիտասարդ մկներից արյան փոխներարկումը ծերերին։ Իսկ այդ նույն պրոցեդուրայի կատարումը երիտասարդ մկների հետ վնասակար ազդեցություն չի թողել նրանց առողջության վրա։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ երիտասարդացման արդյունքը եւ կյանքի երկարացումը կախված է ոչ թե երիտասարդ արյունից, որը փոխներարկվում է երիտասարդ արարածներից, այլ հին արյան մեջից վնասակար գործոնների հեռացումից։

Տարիքի հետ օրգանիզմում բարձրանում է որոշակի սպիտակուցների մակարդակը, որոնք արագացնում են ծերացումը։ Մարդկանց մոտ պլազմայի բաղադրությունը կարող է փոխվել պլազմաֆերեզի օգնությամբ, որը հավանության է արժանացել, օրինակ, աուտոիմունային հիվանդությունների բուժման համար։

Ներկայում գիտնականները ավարտում են փոխներարկման կլինիկական հետազոտությունները՝ տարեց մարդկանց առողջության բարելավման եւ այնպիսի հիվանդությունների բուժման համար, ինչպիսին են մկանային ատրոֆիան, նեյրոդեգեներացիան, 2-րդ տիպի շաքարախտը եւ իմունային համակարգի խանգարումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում