Կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ հիմնական պահանջները հանրային սննդի կազմակերպությունների համար

17 հունիսի, 2020  12:51

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ ի՞նչ պահանջներ են այսօր գործում հանրային սննդի կազմակերպությունների համար։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ․

Աշխատակիցները դիմակները պետք է դնեն պատշաճ՝ ծածկելով քիթը և բերանը: Սեղաններին պետք է լինեն ձեռքերի ախտահանիչներ: Պետք է օրը երկու անգամ ջերմաչափել աշխատողներին՝ արդյունքները գրառելով դրա համար նախատեսված գրացամատյանում: Հանրային սննդի օբյեկտում պետք է ջերմաչափել յուրաքանչյուր հաճախորդի: Ջերմություն ունեցող հաճախորդի տվյալները պետք է գրանցել և հայտնել ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին: Հաստատության ընդհանուր մուտքի, խոհանոցի և զուգարանի մուտքերի, մոտ պետք է լինեն՝ ախտահանիչներով տարողություններ, անձեռոցիկներ, դիմակների և ձեռնոցների համար առանձնացված փակվող աղբամաններ: Ընդհանուր տարածքների ախտահանման աշխատանքները պետք է կազմակերպվեն օրը երկու անգամ՝ համապատասխան գրառում կատարելով ախտահանության գրանցամատյանում: Տարբեր սեղանների շուրջ նստած հաճախորդների միջև պետք է պահպանել նվազագույնը 1.5 մետր հեռավորություն: Նույն սեղանի շուրջ չի կարող լինել 5 անձից ավելի: Արգելվում է հաճախորդների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառ. մետրի հաշվարկով 10-ից ավելի հաճախորդի միաժամանակյա ներկայությունը: Արգելվում է նարգիլեի օգտագործումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում