ԱՀԿ-ն կրկին դադարեցրել է կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքինի հետազոտությունները

18 հունիսի, 2020  16:59

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արդեն երկրորդ անգամ դադարեցրել է կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքինի հետազոտությունները: Մասնագետները կարծում են, որ հավաքված տվյալները վկայում են կորոնավիրուսի բուժման ժամանակ այդ դեղամիջոցի անարդյունավետության մասին:

Ինչպես հայտնում է medportal.ru-ն, դեռրս մարտին ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար մի շարք դեղամիջոցների խոշոր հետազոտության մասին: Թեստավորվող դեղամիջոցների թվում էր նաեւ հիդրօքսիքլորոքինը:

Սակայն մայիսի վերջին հետազոտությունը ցույց տվեց, որ այն անարդյունավետ է, եւ ժամանակավորապես դադարեցվեց դրա հետազոտությունը:

Հիդրօքսիքլորոքինի հետազոտության նոր դադարեցման մասին հայտնել է ԱՀԿ փորձագետ Անա Մարիա Հենաո-Ռեստրեպոն: Նրա խոսքով՝ դրա կարեւորագույն պատճառ է դարձել RECOVERY հետազոտությունը: 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում