Ծխելը մեծացնում է կորոնավիրուսով պացիենտների մոտ մահվան կամ բարդացումների զարգացման ռիսկը՝ պնդում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները:
Ինչպես հայտնում է Economictimes-ը, մասնագետները վերլուծել են 34 հրապարակված հետազոտություններ:
Պարզվել է, որ կորոնավիրուսով հոսպիտալացվածների մոտ 18 տոկոսը ծխողներ են:
Գիտնականների խոսքով՝ կան հիմքեր կարծելու, որ ծխելն իսկապես մեծացնում է բարդացումների ռիսկը կորոնավիրուսով վարակվելու ժամանակ:
Ապրիլին ֆրանսիացի գիտնականները զգուշացրել էին, որ ծխողները հազվադեպ են վարակվում կորոնավիրուսով, սակայն այդ տվյալները հերքել էին այլ գիտնականներ:
ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ ծխելը կապված է կորոնավիրուսի բարդացումների զարգացման բարձր ռիսկի հետ: Այդ պատճառով ԱՀԿ-ի մասնագետները խորհուրդ են տալիս թողնել ծխելը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում