Գիտնականները պատմել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նոր առավելության մասին

6 հուլիսի, 2020  15:34

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կօգնի արդյունավետորեն պայքարել նաեւ հետագա պանդեմիաների դեմ: Նման կարծիք է հայտնել Լոնդոնի կայսերական քոլեջից պրոֆեսոր Ռոբին Շատտոկը: Շատտոկի հիմնական թեզիսները հրապարակվել են քոլեջի կայքում:

Ինչպես հայտնում է Lenta-ն, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրման հարցով մշակված տեխնոլոգիան գիտնականն անվանել է ունիվերսալ: Դա նշանակում է, որ այն կարող է ադապտացվել եւ կիրառվել նոր համաճարակների դեմ պայքարում:

Ի տարբերություն կորոնավիրուսի դեմ այլ պոտենցիալ պատվաստանյութերի՝ Շատտոկի եւ նրա գործընկերների կողմից մշակված դեղամիջոցն արտադրվում է սինթետիկ ճանապարհով: Մասնագետի խոսքով՝ ներմկանային ներարկումից հետո դեղամիջոցը ուժեղացնում է РНК-ն եւ խթանում օրգանիզմի իմունային պատասխանը: Կորոնավիրուսի դեմ պայքարի այլ միջոցներ, որպես կանոն, հիմնված են վիրուսը կամ դրա սպիտակուցը մեծացնելու վրա:

Շատտոկը հույս ունի, որ պատվաստանյութի թեստային նմուշները պատրաստ կլինեն օգոստոսին, եւ այդ ժամանակ կբաժանվեն 300 առողջ կամավորների: Եթե դրա արդյունավետությունը հաստատվի, ապա մինչեւ տարեվերջ այն կստուգեն 6000 մարդուց բաղկացած խմբի վրա:    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում