Գիտնականներն էպիլեպսիայի դեմ պայքարի անվտանգ միջոց են առաջարկել

8 հուլիսի, 2020  17:11

Հարավային Կառոլինայի բժշկական համալսարանի գիտնականներն էպիլեպսիայի դեմ պայքարի անվտանգ միջոց են առաջարկել:

Ինչպես հայտնում է Eurek Alert-ը, կրծողների վրա փորձերը ապացուցել են նոր միացության 100-տոկոսանոց արդյունավետությունը:

Միացությունը կենսահասանելի է պերօրալ ընդունման ժամանակ, կարող է թափանցել գլխուղեղ, արագ բաշխվել կենտրոնական նյարդային համակարգում:

Էպիլեպսիան, ինչպես նաեւ Պարկինսոնի հիվանդությունն ու այլ հիվանդություններ երբեմն գլխուղեղի նեյրոններում միտոխոնդրիաների հետ կապված խնդրի արդյունք է լինում:Տվյալ խնդիրներն ազդում են էներգիա արտադրելու ունակության հետ: Գլխուղեղի բջիջները պահանջում են շատ էներգիա, այդ պատչառով միտոխոնդրիաների դիսֆունկցիան ազդում է դրանց ֆունկցիայի վրա:

Վիտամին K-ի հիմքով նոր միացությամբ բուժումը ուժգնացնում է էներգիա արտադրելու գլխուղեղի բջիջների ունակությունը:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում