Որքա՞ն շոկոլադ կարելի է ուտել ամեն օր

11 հուլիսի, 2020  13:05

Օրական խորհուրդ է տրվում ուտել 15-25 գրամ դառը շոկոլադ՝ պնդում է առողջապահության մոսկովյան դեպարտամենտի սննդաբան Անտոնինա Ստարոդուբովան:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, մասնագետի խոսքով, կարելի է ուտել 25 գրամից ոչ շատ շոկոլադ: Ընդ որում, եթե շոկոլադը ուտեք առավոտյան եւ ընտրեք դառը կամ մուգ տեսակը, ապա նման քանակը ոչ միայն անվտանգ է, այլ նաեւ օգտակար:

Սակայն հարկ է նշել, որ դա վերաբերում է միայն առողջ մարդկանց. քրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է խորհրդակցեն բժշկի հետ:

Մասնագետի խոսքով՝ առավել օգտակար է համարվում կակաոյի բարձր պարունակությամբ (70 տոկոս) շոկոլադը, ինչպես նաեւ շաքարի քիչ պարունակությամբ՝ առնվազն 25 տոկոս շոկոլադը: Իսկ տարբեր լցոնումներով շոկոլադի կալորիականությունը, մասնագետի խոսքով, բարձր է: Բացառություն է ընկույզով մուգ շոկոլադը: 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում