Կնոջ մոտ վտանգավոր հիվանդություն են ախտորոշել շնորհիվ նրա, որ պատահմամբ աչքի մեջ օծանելիք է լցվել

29 հուլիսի, 2020  15:59

Անգլիայի Սաթթոն-Քոլդֆիլդ քաղաքից 56-ամյա Քերոլ Փլեերի աչքի մեջ պատահմամբ օծանելի է լցվել, եւ դրանից հետո նրա մոտ վտնագավոր հիվանդություն է ախտորոշվել:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, երբ օծանելիքը լցվել է նրա  աչքի մեջ, նրա տեսողությունը ժամանակավորապես վատացել է: Այդ ժամանակ նա դիմել է բժշկի, եւ նրա մոտ աչքի մելանոմա է ախտորոշվել: Դա ագրեսիվ քաղցկեղային ուռուցք է, որի հետ բախվելուց հետո պացիենտների 70 տոկոսը մահանում է: Սակայն ժամանակին արված ախտորոշումը փրկել է Քերոլի կյանքը:

Ախտորոշումից հետո նրա աչքը հեռացրլ են: Վիրահատությունից հետո քաղցկեղը վերացել է:

Սակայն 5 տարի անց նրա մոտ լյարդի քաղցկեղ է հայտնաբերվել: Նա պետք է նոր դեղամիջոցով անվճար բուժում ստանար, սակայն կորոնավիրուսի պատճառով բուժումը ֆինանսավորելուց հրաժարվել են: Այժմ Քերոլն ու իր ընտանիքը գումար են հավաքում բուժումը սկսելու համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում