Կորոնավիրուսն ամենեւին սովորական շնչառական վիրուս չէ, ինպիսին այն համարում էին․ գիտնականներ

3 օգոստոսի, 2020  13:17

Օրգանիզմի իմունային պատասխանը կորոնավիրուսին այնքան ուժեղ է, որ խանգարում է դեղամիջոցների ազդեցությանը եւ բարդացնում է բուժումը: Այս պատասխանը շատ տարբեր է իմունային պատասխանից գրիպին, հայտնում է MedicalXpress-ը՝ վկայակոչելով Սան Ֆրանցիսկոյի համալսարանի գիտնականներին:

Նրանց հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ կորոնավիրուսի համար ամենահեշտը շնչուղիների միջոցով բջիջների մեջ մտնելն է, սակայն այն հեշտությամբ խոցում է նաեւ այլ օրգանների հյուսվածքներն եւ բջիջները:

COVID-19-ով հիվանդներից շատերը կորցնում են հոտի եւ համի զգացողությունը, իսկ ոմանք սրտխառնոց եւ լուծ են ունենում, մյուսները՝ առիթմիա եւ նույնիսկ սրտի նոպաներ: Որոշ հիվանդներ ունենում են նաեւ երիկամների եւ լյարդի վնասվածքներ, արյան խցանում, ցան, այտուց եւ ինսուլտներ: Իսկ շատերի մոտ ընդհանրապես ախտանիշներ չեն լինում։

Ախտանիշների այս բազմազանությամբ, ինչպես նաեւ իմունային համակարգի արձագանքով կորոնավիրուսը զգալիորեն տարբերվում է շնչառական այլ վիրուսներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում