Ցրված սկլերոզով տառապող 10 պացիենտներից 3-ը տառապում է նաեւ միգրենով. հետազոտություն

31 օգոստոսի, 2020  23:40

Ցրված սկլերոզով տառապող 10 պացիենտներից 3-ը տառապում է նաեւ միգրենով: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of Clinical Neuroscience-ում:

Իսֆահանի համալսարանի բժիշկ Օմիդ Միրմոսայեբը եւ նրա գործընկերները վերլուծել են ցրված սկլերոզի ավելի քան 11 000 դեպքերի տվյալներ եւ հայտնաբերել, որ ցրված սկլերոզով տառապող 2600 պացիենտ տառապում է նաեւ միգրենով:

Հետաքրքիր է, որ նկատվել են էական տարբերություններ միասնական տարածվածության մեջ տարբեր մայրցամաքներից ցրված սկլերոզով տառապող պացիենտների շրջանում՝ 24 տոկոս Ասիայի երկրներում, 43 տոկոս՝ Ամերիկայի երկրներում, 25 տոկոս՝ եվրոպական երկրներում եւ 43 տոկոս՝ աֆրիկյան երկրներում:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ այժմ վեճեր են ընթանում երկու հիվանդությունների զարգացման մեջ գենետիկ գործոնի մասին, քանի որ միգրենն ու ցրված սկլերոզը հաճախ հանդիպում են կանանց եւ սպիտակամորթների մոտ եւ ավելի քիչ՝ ասիացիների մոտ:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում