Մասնագետը ցրել է Ալցհեյմերի հիվանդության մասին միֆերը

21 սեպտեմբերի, 2020  13:38

Հիշողության խնդիրները որպես օրգանիզմի ծերացման նորմա գործընթաց չպետք է ընկալվեն: Նման կարծիք է հայտնել նյարդաբան Սվետլանա Կուզնեցովան «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում:Նրա խոսքով` սովորաբար Ալցհեյմերի հիվանդության առաջին ախտանիշ է դառնում հիշողության կորուստը: Եվ սա ախտանիշ է, որն ուշադրություն է պահանջում:

Բացի այդ, մասնագետը ցրել է այն միֆը, որ եթե մարդը պարբերաբար տխրում է, ապա անհանգստանալու կարիք չկա: Եթե ​​վատ տրամադրությունը գերակշռում է լավի նկատմամբ, դա զգուշանալու առիթ է:

Կուզնեցովան հերքել է նաեւ այն համոզմունքը, որ Ալցհեյմերի հիվանդության դեմ կանխարգելում չկա: Նրա խոսքով` հիպերտոնիայի, սրտի իշեմիկ հիվանդության, առիթմիայի, շաքարային դիաբետի եւ այլ անոթային հիվանդությունների ժամանակին բուժումն արդեն իսկ այս հիվանդության բավականին արդյունավետ կանխարգելում է: Բացի այդ, Ալցհեյմերի հիվանդությունից պաշտպանվելու համար մասնագետը խորհուրդ է տալիս հրաժարվել վատ սովորություններից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում