Հակասնկային դեղամիջոցները կարող են մահվան հավանականությունը նվազեցնել թոքերի փոխպատվաստումից հետո․ հետազոտություն

5 հոկտեմբերի, 2020  16:03

Հակասնկային դեղամիջոցները թոքերի փոխպատվաստումից հետո առաջին տարում կարող են մահվան հավանականությունը կիսով չափ նվազեցնել։ Այս մասին հայտնում են Մեյոյի կլինիկայի գիտնականները՝ ամփոփելով 667 պացիենտների մասնակցությամբ հետազոտության արդյունքները, որոնք 2005-2018 թվականներին ենթարկվել են թոքերի փոխպատվաստման։

Annals of the American Thoracic Society գիտական ամսագրում հրապարակված հետադաձ հետազոտությունը ներկայունս այս ոլորտում ամենախոշորն է։ 667 պացիենտից 385-ը կամ 57,8 տոկոսը ստացել է հակասնկային բուժում, իսկ 28/2 պացիենտ (կամ 42,3 տոկոսը) այն չի ստացել։ Պացիենտներից 65-ը մահացել է հետազոտության ժամանակ, եւ ինչպես պարզվել է, բոլոր պատճառներից մահացությունը եղել է զգալիորեն ավելի ցածր այն պացիենտների շրջանում, ովքեր հակասնկային դեղամիջոցներ են ստացել։

«Թոքերի փոխպատվաստմամբ պացիենտների շրջանում կանխարգելման  նպատակով հակասնկային դեղամիջոցների օգտագործումը դառնում է ավելի ու ավելի տարածված երեւույթ, եւ հիմա մենք հաստատել ենք այդ պրակտիկայի արդյունավետությունը»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, բժիշկ Քելի Փենինգթոնը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում