• Latest news

Հայաստանը 1 միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի դեպքերի թվով աշխարհում 18-րդ տեղում է

5 հոկտեմբերի, 2020  14:29

Հայաստանը 1 միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի դեպքերի թվով աշխարհում 18-րդ տեղում է: Երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 52 677 դեպք՝ 1 մլն բնակչությանը բաժին է ընկնում 17 768 դեպք:

Հայաստանում պանդեմիայի սկզբից կորոնավիրուսից մահացել է 984 պացիենտ  (7-ը վերջին մեկ օրում)՝ 1 մլն բնակչությանը բին է ընկնում 332 մահ:

https://www.worldometers.info/coronavirus/-ի տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը հասնում է 35 432 909-ի, որից 1 042 289 պացիենտ մահացել է:

Այժմ բուժում է անցնում 7 747 210 պացիենտ, որոնցից 66 514-ի վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր:

Աշխարհում վարակվածների բացարձակ թվով առաջին տեղում է ԱՄՆ-ը (7 637 066 դեպք): Իսկ մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող դեպքերի թվով առաջին տեղում է Կատարը (վարակվածների ընդհանուր թիվը՝ 126 498):

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll