19 զոհ, 80 վիրավոր քաղաքացիական բնակչության շրջանում. Արսեն Թորոսյան

6 հոկտեմբերի, 2020  10:16

Երեկվա դրությամբ քաղաքացիական բնակչության շրջանում կար 19 զոհ եւ 80 վիրավոր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ բոլոր զոհերը եւ վիրավորումները քաղաքացիական ենթակառուցվածքների եւ շենքերի վրա հարձակման արդյունք են:

«Մենք, իհարկե, զբաղվում ենք նաեւ այդ քաղաքացիների բուժմամբ եւ տարհանմամբ, եւ շարունակելու ենք դա անել»,- ասաց նախարարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում